«Տոնուս»-ից խաբված բնակիչներն առաջարկում են կամ դիմել հացադուլի, կամ գրավել կառավարության շենքը (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկա պահին կառավարության շենքի առջև են հավաքվել «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչները: Նրանք Armlur.am-ի հետ զրույցում նշեցին, որ դիմում են պատրաստվում հանձնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Մինչ այդ հավաքվածները դրսում հանցիպեցին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին և իրեն ներկայացրեցին իրավիճակը:

«Մենք կհավաքվենք և վարչապետին կհանձնենք մեր դիմումը»,- նշեցին բնակիչները՝` հավելելով, որ դիմումի տակ «Տոնուս»-ի բոլոր բնակարանատերերը ստորագրելու են:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է նաև, որ խաբված բնակիչների խոսքով, նրանք դիմել են կառավարություն, որտեղից նրանց ուղարկել են «Արցախբանկ», իսկ բանկից սպասում են կառավարության օժանդակությանը հարցով զբաղվելու համար:

Այժմ բնակիչների մի մասն առաջարկում է հացադուլ անել, իսկ մյուսները ցանկություն են հայտնում գրավել կառավարության շենքը:

Հիշեցնենք, որ «Տոնուս քոնսթրաքշնս» շինարարական կազմակերպության սեփականատիրոջ` «Տոնուսի Աշոտի» սնանկացման պատճառով Դավիթաշեն թաղամասում և Փափազյան փողոցի հարևանությամբ ընկերության կառուցած շենքերում ձեռք բերած բնակարանները կորցնելու վտանգի առաջ հայտնված քաղաքացիները մինչ օրս հուսահատորեն սպասում են արդար դատաստանի: Միայն 2013թ.-ի ամռանն անհամբեր իրենց բնակարանամուտին սպասող քաղաքացիներն իմացան, որ «Տոնուսի» կառուցած երկու շենքերը վաղուցվանից բանկից վարկ վերցնելու դիմաց գրավադրված են եղել «Արցախբանկում», իսկ Աշոտ Տոնոյանը հետագայում սնանկ է ճանաչվել ու անհետացել` կառուցած շինությունները թողնելով բանկին, իսկ խաբված մարդկանց` ձեռնունայն:

tonus

tonus1

tonus2

tonus3

tonus4

tonus5

tonus6

tonus7

 




Լրահոս