Հրմշտոց կառավարության առջև. եզդիները պահանջում են Հ. Աբրահամյանին (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր պետք է տեղի ունենար եզդիների բողոքի երթը: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, երթը մեկնարկել է ԱՄՆ դեսպանատան մոտից, այնուհետև նրանք երթով շարժվել են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ և իրենց պահանջը փոխանցել:

Եզդի ժողովուրդը ՄԱԿ-ի պատկան մարմիններից պահանջում է օգնություն, որ արձագանքեն այս վիճակին:

Այժմ նրանք կառավարության շենքի մոտ են, հրմշտոց է տեղի ունենում, իսկ եզդիներն էլ պահանջում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Հիշեցնենք, որ արդեն մոտ 15 օր է` «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) զինյալները գրավել են Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս տեղակայված Սինջարը՝ եզդիների գյուղը:

Ծայրահեղականները սկսել են հաշվեհարդար տեսնել տեղաբնակների նկատմամբ. ահաբեկիչների ձեռքով սպանվել է արդեն 30 եզդի, ովքեր չեն ցանկացել իսլամ ընդունել: Զինյալները զգուշացնում են, որ չենթարկվելու դեպքում մնացած բնակիչներին ևս նույն ճակատագիրն է սպասվում: Հաղորդվում է նաև մի քանի կանանց առևանգման ու եզդիների կրոնական սրբավայրերի ոչնչացման մասին: 

14.15 Եզդիները փակել են Տիգրան Մեծ պողոտա տանող ճանապարհը, խոչընդոտում են երթևեկությանը և հայտարարում են, որ ճանապարհը կբացեն միայն Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելուց հետո:

1

2

3

4

5




Լրահոս