Սիրիայում ճգնաժամը ավելի է խորանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հինգշաբթի օրն ասել է, որ Սիրիայում ճգնաժամը ավելի է խորանում, ամեն օր ավելի շատ մարդիկ են մահանում` չնայած նախագահ Բաշար Ասադի կառավարությունը վստահեցնում է, թե կհանի զորքերը քաղաքներից՝ նախքան ՄԱԿ-ի կողմից ներկայացված վերջնաժամկետը:
The Washington post-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի նախագահին կոչ է արել կատարել խոստումը և մինչև ապրիլի 10-ը քաղաքներից հանել բանակն ու զինամթերքը: Մունը նաև կոչ է արել ընդդիմությանը պատրաստ լինել դադարեցնելու բռնությունները, եթե Սիրիայի կառավարությունը կատարի ՄԱԿ-ի պահանջները:




Լրահոս