Այսօր «Hello»-ի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1877 թվականին այս օրը գյուտարար Թոմաս Էդիսոնն առաջին անգամ առաջարկեց հեռախոսով դիմելու համար գործածել Hello բառը:

Էդիսոնն ամերիկացի գիտնական է, խոշորագույն գյուտարարներից, ով արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

10 տարեկանից նա արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում։ Բեռնատար վագոնում Էդիսոնը լաբորատորիա սարքավորեց և սկսեց փորձեր անել։ Շուտով ստեղծեց Կոնգրեսի քվեների ինքնաշխատ հաշվիչ, որը, սակայն, ոչ ոքի չհետաքրքրեց։

Երկրորդ հայտնագործությունը սակարանում բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր (հեռագրական ինքնապատասխանիչ)։

1869 իր հայտնագործած հեռագրության համար հայտնի գիտնականը ստացավ դրամական խոշոր պարգև։ Այդ գումարով նա սարքավորեց հետազոտական լաբորատորիա, որն ինքն անվանում էր «գյուտերի ֆաբրիկա»։ Էդիսոնը սիրում էր կրկնել, որ իր լաբորատորիայից յուրաքանչյուր 10 օրը մեկ դուրս է գալիս ոչ մեծ մի գյուտ, իսկ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ խոշոր հայտնագործություն։




Լրահոս