Հայաստանի վարչական դատարանը դռնբաց դատական նիստում ապրիլի 5-ին մերժել է թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հայցն ընդդեմ թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի:
Հիշեցնենք` պատգամավորության թեկնածուն Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից պահանջել էր անվավեր համարել ,Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2012-ի մայիսի 6-ի ընտրություններին Սեդրակ Սարոյանին թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու գրանցելու մասինե մարտի 29-ի որոշումը: ԸԸՀ-ն սակայն անհիմն էր համարել Հակոբ Հակոբյանի պահանջը և գրանցել էր Սեդրակ Սարոյանին որպես պատգամավորության թեկնածու: