Մեր քաղաքում մշակութային կյանքն առանձնապես չի եռում. այսուհանդերձ, ամենատարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ կազմակերպվում են:
Armlur.am-ը քաղաքացիներից այս անգամ հետաքրքրվեց, թե վերջին անգամ երբ են հաճախել համերգի:
Մեր առավել անկեղծ զրուցակիցները խոստովանում էին, որ իրականում չեն հիշում, թե երբ է դա եղել: Մի մասն էլ հայտարարում էր, թե համերգի վերջերս է այցելել: Առավել տարեցներն էլ նշեցին, որ թոշակառու լինելով հանդերձ՝ հնարավորություն չունեն ներգրավված լինել քաղաքի մշակութային կյանքին: