Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը առաջարկում է ոչ թե միասնական շտաբ ստեղծել, այլ ստորագրել հետևյալ նախադասության տակ՝ “Ես պարտավորվում եմ կեղծիքներ չանել”:Այս մասին Արամ Սարգսյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
“Մենք ընտրությունները կվերահսկենք այնքան, ինչքան բավարարում են մեր ռեսուրսները: Բայց դա միայնակ ոչ մի կուսակցություն չի կարող անել: Դա բոլորիս միասնական խնդիր է”,-ասաց նա: Այն հարցին, թե այս ընտրությունների ընթացքում որտեղ է Դեմկուսի տեղը և ում կամ ինչի դեմ է պայքարելու, կուսակցության ղեկավարը պատասխանել է. “Այսօր միմյանց դեմ են պայքարոմ երեք նախագահները, երկրորդը երրորդի դեմ, առաջինն ու երրորդը՝ երկրորդի դեմ: Պայմանական է այսօր խոսել ընդդիմություն-իշխանություն պայքարի մասին: Մենք երբևիցե խոստումներ չենք տվել ու չենք խաբել: Հիմա մենք եկել ենք ծրագրով ու առաջարկում ենք փոխել: Նշանակում է՝ ես պայքարում եմ թե՛ իշխող կուսակցության դեմ, թե՛ նախորդների”,-ասել է նա:
Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում Դեմկուսի իրական հնարավորությունների մասին, նա ասաց, որ եթե եթեները չլինեն, իրենք 10% էլ ձայն կհավաքեն:
,Եթե գայթակղությունները չլինեն ժողովրդի գլխին, եթե չլինեն գարին, մուրաբան ու չգիտեմ ինչը, ամեն ինչ այլ կլինի: Հիմա ո՞նց որոշենք, էս ժողովուրդը ում է ուզում ձայն տալե,- ասաց նա: