ՌԴ Արտեմ քաղաքում 14-ամյա դպրոցական Էդուարդ Տյուպինը մահացել է ֆուտբոլային դարպասաձողի հարվածի հետևանքով,-գրում է Լայֆ Նյուզ-ը։ Էդուարդը բարձրացել է դարպասաձողին ու ճոճվել դրա վրա, քիչ անց այն կոտրվել եւ ընկել է, որի մի մասն ընկել է երեխայի գլխին։ Դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ երեխան մահացել է գանգուղեղային ծանր վնասվածքից։ Ոստիկանությունը հարցաքննում է դպրոցի տնօրինությանը, որը պատասխանատու է մարզադաշտի գույքի համար։
մահացել է դարպասաձողի հարվածից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ