Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է չառաջադրվել որպես նախագահի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեկ տարի առաջ “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ինքը չի մասնակցելու նախագահական ընտրություններին, որպես թեկնածու, այդքան էլ լիարժեք համատեքստում չէ: Այդ հարցը հստակեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամի կողմից հրավիրված հարց ու պատասխանի հյուրն էր: “Դա ամբողջական հղման արտաբերումը չէ, իմ նախընտրությունը նոր այլընտրանք բերելն է, որին ես կզորակցեմ, որպես ավագ քաղաքացի: Ես հույս ունեմ, որ մինչ այդ ընտրությունը նոր սերնդի արժանի ներկայացուցիչ ի հայտ կգա։ Իսկ եթե չէ, մինչև նոր թեկնածու հայտաբերումը ես կլինեմ որպես այլընտրանքային տարբերակ”,-ասաց նա: 
 




Լրահոս