ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ԱԺ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին առաջարկելով ստորագրել «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում» վերնագրով հռչակագրի տակ: Ուշագրավն այն է, որ կոալիցիան այս փաստաթուղթը` որպես Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության օրակարգի կետ, ժամանակին ներառել էր բանակցություններում: Հիշեցնենք, որ երկխոսության ձախողումից հետո «Ժողովուրդ»-ը գաղտնազերծել էր նշված փաստաթուղթը: Հիմա կոալիցիոն ուժերի կողմից կազմված տեքստը Դավիթ Հարությունյանը փորձում է ներկայացնել որպես սեփական նախաձեռնություն:




Լրահոս