Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ընտանիքի կարողությունը կարող է կազմել 40-70 մլրդ դրամ: Նման տեղեկատվություն են տալիս բրիտանական ԶԼՄ-ները` հենվելով արաբական փորձագետների հաշվարկների վրա: Նշվում է, որ Եգիպտոսի առաջնորդը իր կարողության նշանակալի մասը դիզել է փոխնախագահության տարիներին, երբ անմիջական հսկողություն ուներ ներդրումային շատ ծրագրերի եւ հսկայածավալ ռազմական պայմանագրերի վրա: Փորձագետների տվյալներով, Հոսնի Մուբարաքը իր միջոցների մեծ մասը պահում է բրիտանական եւ շվեյցարական բանկերում, ինչպես նաեւ լուրջ ներդրումներ` Լոնդոնի, Նյու Յորքի եւ Լոս-Անջելեսի անշարժ գույքի շուկայում:
ՇԱՏ ՀԱՐՈՒՍՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ