Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում այսօր Մոսկվայի «Սպարտակ»-ը Արտյոմ Ձյուբայի 2 գոլի շնորհիվ կարողացավ 2:1 հաշվով հաղթանակ տանել «Ուֆա»-ի նկատմամբ:
Խաղից հետո մոսկովյան թիմի դարպասապահ Արտյոմ Ռեբրովը նշել է, թե առաջին խաղակեսում նա քիչ աշխատանք ուներ անելու:
– Աշխատանք շատ կա՞ր առաջին խաղակեսում:
– Ընդհանուր առմամբ՝ ոչ: Պաշտպանները շատ լավ գործեցին: Մեծ ճնշում կար, մի քանի անգամ պետք էր նաև ոտքերով խաղալ: Տղաները կարողացան իրենց գործը կատարել և հնարավորություն չտվեցին, որ մեր դարպասի առջև վտանգավոր պահեր ստեղծվեն», – նշել է նա: