ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԿԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Նովի Ռեգիոն»  կայքը իր այցելուների շրջանում անցկացրել է քվեարկություն` տալով հետեւյալ հարցը. «Նախկին  ԽՍՀՄ հանրապետություններից,  որու՞մ է  հնարավոր ժողովրդական  ապստամբություն»: Հարցվածների 52,57 տոկոսը գտնում են, որ ամենից մոտ է այդ եզրին Ռուսաստանը եւ համոզված են, որ հաջորդ հեղաշրջումը կլինի այդ երկրում: Հաջորդը  ռիսկի խմբում Ուկրաինան է` 16,58 տոկոսով: Երրորդ հորիզոնականում հանգրվանել է Մոլդովան` 8,17 տոկոսով, չորրորդում Վրաստանն է` 5,36 տոկոսով: Լավագույն  հնգյակը եզրափակում է Բելառուսը` 4,7 տոկոսով: Այնուհետեւ գալիս են Ղրղզստանը (3,38 տոկոս), Ուզբեկստանը եւ Տաջիկստանը (2-ական  տոկոսներ), Ղազախստանը (1,19 տոկոս), Էստոնիան (0,93 տոկոս), Ադրբեջանը (0,82 տոկոս), Թուրքմենստանը (0,74 տոկոս):  Հայաստանը զբաղեցնում է 13-րդ  հորիզոնականը` իրենից  հետ թողնելով միայն Լատվիային եւ Լիտվային: Դեռեւս չճշտված տվյալներով, Հայաստանից քվեարկել է միայն ՀՀԿ խմբակցությունը:




Լրահոս