«Մանչեթեր Յունայթեղ»-ի նորեկ Մարկոս Ռոխոն՝ իր հարևանի վրա հարձակվելու մեղադրանքով, կկանգնի դատարանի առջև, հայտնում է Mirror-ը:
Դեպքը տեղի է ունեցել 2010թ. արգենտինական Լա-Պլատա քաղաքում, որտեղ էլ հենց ծնվել է Ռոխոն: Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու առիթով կազմակերպված խնջույքի ժամանակ նա վեճի է բռնվում իր հարևանի հետ և շշով նրա գլխին հարվածում:
24-ամյա ֆուտբոլիստին առաջին մեղադրանքն առաջադրվել էր 2012թ. հոկտեմբերին, իսկ այս տարվա մայիսին կրկին գործը հայտնվեց դատարանում: Անգլիական թիմի պաշտպանին սպառնում է պայմանական ժամկետից մինչև մեկ տարի ազատազրկում: