Աշխարհի վեցերորդ ռակետ Մարիա Շարապովան պատմել է սպորտային կարիերան ավարտելուց հետո իր հետագա անելիքների մասին:
«Իհարկե, ես ունեմ կարիերայից հետո ոչնչով չզբաղվելու հնարավորություն: Բայց ձեռքերը ծալած նստելն ինձ բնորոշ չէ: Ես միշտ էլ սիրել եմ աշխատել, ես երիտասարդ եմ, լի էներգիայով և պատրաստ նվաճել նոր բարձունքներ ցանկացած այլ ոլորտներում», – հայտարարել է «Մեծ սաղավարտ»-ի հինգ մրցաշարերի հաղթող Շարապովան:
Թենիսիստուհին այս գիշեր կխաղա US Open-2014-ի առաջին շրջանում՝ մրցելով Մարիա Կիրիլենկոյի հետ: