Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում պատրաստվում է ԱԺ ընտրություններին ընդառաջ` հանդես գալ հայտարարությամբ: Այդ մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից: Ընդ որում, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, Քոչարյանը մտադրություն ունի խոսելու ներքաղաքական խնդիրներից: Չի բացառվում, որ նա հերթական հարցազրույցը տա իր սիրելի «Մեդիամաքս» գործակալությանը: Մեր տեղեկություններով, երբ վերջերս նրա շրջապատի անդամներից մեկը հարցրել է` ի վերջո, նա ընտրություններից հետո վերադառնալու է ակտիվ քաղաքականություն, թե ոչ, Քոչարյանը պատասխանել է. «Ես ուզում եմ էս երկիրը դզել…»: Փորձեցինք այս լուրերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ