ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած մի կին տեղեկացրեց, որ Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ Հանրապետական կուսակցությունն իրենց 30 հատ ձու է տվել, որոնք ժամկետանց են եղել: Տիկինը նշեց, որ ձուն կերել ու թունավորվել է: Ձվի վրա գրված է եղել, որ այն արտադրվել է սույն թվականի փետրվարի 1-ին. «Գիշերով` ժամը 10-ին, կանչել են շտաբ, սկզբում ասեցին` դու «Փարոս»-ի անդամ ես, ասեցի հա, ասեցին` արի՛, ձո՛ւ ստացի: Վերցրել են պասպորտիս կոպիան ու գնացել, ես էլ չգիտեի, որ էտի ՀՀԿ-ի շտաբն ա… պասպորտիս տվյալները գրեցին, 30 հատ ձու տվեցին»: Տիկինը նշեց, որ իրեն կանչել են 6/27 ընտրատարածքից, որը գտնվում է 16 թաղամասի 39 շենքի տակ: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ իրենց շենքում մի քանի մահացածների անուն կա ընդգրկված նախընտրական ցուցակում. «16 թաղամասի 43 շենքի 91 բնակարանի Ավակիմով Սեյրան Մեղրիի, որը մահացել ա 2009 թվականին, բայց ցուցակում կա, ու մեկ էլ 59 բնակարանի Դուրգարյան Սուրեն Շահենի, որը մահացել է 2010 թվականին ու էլի ցուցակում կա»:




Լրահոս