Բերլուսկոնին արգելք է դրել Էտօ՛Օ-ի տեղափոխության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլան» ֆուտբոլի ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին թույլ չի տվել թիմի ղեկավարությանը պայմանագիր ստորագրել կամերունցի հարձակվող Սամուել Էտո՝Օ-ի հետ:

Ֆուտբոլիստի տեղափոխությանը վերջին պահին խանգարել է Բերլուսկոնին՝ արգելք դնելով գործարքի վրա:

Նախկինում հաղորդվել էր, որ անցած տարի «Չելսիում» անցկացրած Էտո՛Օ-ն կարող է համալրել «Էվերտոնի» կազմը:

Էտո՛Օ-ն հանդես է գալիս Կամերունի հավաքականի կազմում 1998թ.-ից: Նա մասնակցել է աշխարհի երեք առաջնությունների: Հավաքականի կազմում դարձել է Աֆրիկայի Գավաթի հաղթող (2002թ.), տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս