Malaysia Airlines-ի բորտ-ուղեկցորդները վախենում են թռչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Malaysia Airlines ավիաընկերութունից կես տարում հեռացել են մոտ 200 աշխատակիցներ: Հիմնականում դրանք բորտ ուղեկցորդներ են: Նրանց հեռանալու պատճառը վերջերս ընկերությանը պատկանող «Բոինգների» հետ տեղի ունեցած երկու վթարներն են:

Ինչպես հայտնել է աշխատողների արհմիության ղեկավար Աբդուլ Մալեկ Արիֆֆը, «շատերն ուղղակի վախենում են թռչել», տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Ներկայումս այդ մարդկանց հետ աշխատում են հոգեբանները: Անձնակազմերի որոշ անդամներ խոստովանում են, որ իրենց հեռանալ դրդում են ընտանիքները:

Այս պահին ընկերությունում աշխատում է 19,5 հազար մարդ: Սակայն մոտ ժամանակներս ավիափոխադրողի սեփականատեր հանդիսացող պետական հիմնադրամը պատրաստվում է հեռացնել անձնակազմի մեկ քառորդը՝ ընկերության սպասվող վերակառուցման պատճառով:




Լրահոս