Ֆրանսիայի կառավարությունը վերջին կիսամյակում արդեն երկրորդ անգամ է հրաժարական տալիս: Պաշտոնական վարկածի համաձայն, պատճառը տարաձայնություններն են վարչապետ Մանուել Վալսի և էկոնոմիկայի նախարար Արնո Մոնտենբուրի միջև: Փորձագետների կարծիքով, այս ճանապարհով երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել տնտեսական ճգնաժամից, որը գնալով ավելի ուժգին է հարվածում իշխանությունների վարկանիշին, գրում է The Gardian-ը:
Այսօր Ֆրանսիայի տնտեսությունը գտնվում է կաթվածահար վիճակում: Դեռևս մեկ տարի առաջ Օլանդի վարկանիշը նվազել էր մինչև ռեկորդային նիշ՝ դառնալով 10 տոկոս: Ֆրանսիացիներին ամենից շատ անհանգստացնում է գործազրկության հարցը: Դրանից հետո գալիս են հարկային, սոցիալական պաշտպանության և միգրացիայի հարցերը, մասնավորապես կախված գնչուների միգրացիայի հետ: