Բրիտանիայում առաջարկում են իսլամիստ-ծայրահեղականներին զրկել քաղաքացիությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական իշխանությունները քաղաքացիությունից կզրկեն Միացյալ Թագավորությոն բոլոր այն հպատակներին, ովքեր ներկայումս մասնակցում են Սիրիայում և Իրաքում ընթացող ռազմական գործողություններին: Նման հայտարարություն է արել Սքոթլանդ Յարդի ղեկավար Բերնարդ Հոգան Հոուն, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Կառավարության տվյալներով, Իրաքի և Սիրիայի իսլամիստների կողմից մարտնչում են մոտ հազար բրիտանահպատակներ: Նրանց մեծ մասն էթնիկ սիրիացիներ և քրդեր են, սակայն քիչ չեն նաև երիտասարդ բրիտանացի-մուսուլմաններ, ովքեր վերջին տարիներին գնալով ավելի հաճախ են ընկնում ծայրահեղական քարոզիչների ազդեցության տակ:

«Քանի այդ մարդիկ արտերկրում են, նրանք մեզ համար սպառնալիք չեն ներկայացնում»,- նշել է Հոգան-Հոուն: Սակայն, ըստ նրա, այդ մարդիկ կվերադառնան ավելի ծայրահեղական հայացքներով և ունենալով մարտական գործողությունների փորձ: «Այդ ժամանակ սպառնալիքը մեր երկրի ազգային անվտանգությանը կդառնա իրական, քան երբևիցե»,-հավելել է նա:




Լրահոս