«Արսենալ»-ում շատերը կարող են խաղալ հարձակման կենտրոնում. Վենգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ հարձակվող Օլիվյե Ժիրուի վնասվածքի պատճառով իրենք չեն պատրաստվում դուրս գալ տրանսֆերային շուկա:

«Մենք ունենք շատ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ հարձակման կենտրոնում: Անգլիայում, չգիտես ինչու, մարդիկ միանգամից նոր ֆուտբոլիստների գնման են սպասում, եթե մի փոքր խնդիրներ են առաջանում: Մի քանի ակումբների դեպքում նրանց ամեն մի պարտությունից հետո խոսակցություններ են սկսում տարածվել, թե ցանկանում են որևէ մեկին գնել», – հայտարարել է Վենգերը:

Հիշեցնենք, որ «Էվերտոն»-ի դեմ խաղում հարձակվողը վնասվածք էր ստացել, որի պատճառով շարքից դուրս է եկել մի քանի ամսով:




Լրահոս