ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն պարզում է՝ մասնակից են արդյոք ռուսաստանցի հաքերները JP Morgan Chase բանկի տվյալների գողությանը. տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
Կիբերհանցագործների հարձակունը տեղի է ունեցել օգոստոսի կեսերին: Նրանց հաջողվել է հափշտակել մեծ քանակությամբ գաղտնի տեղեկատվություն:
Հանցագործների դրդապատճառներն ու նրանց անձերը հայտնի չեն:
Հաքերներն այնքան հմուտ են գործել, որ կասկած կա, թե նրանց հետևում կանգնած է որևէ արտասահմանյան պետություն, մասնավորապես՝ Ռուսաստանը: Այժմ ստուգվում է այն վարկածը, ըստ որի՝ տվյալների գողությունը Ռուսաստանի պատասխանն էր իր հանդեպ պատժամիջոցներ սահմանելուն: