Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014թ. ծրագրում ներառված են նաեւ եզրաքարերի նորոգման, բացակա կամ վնասված քարերի վերականգնման եւ նորերով փոխարինման աշխատանքներ: Ըստ նպատակային նշանակության՝ կտեղադրվի 1250 գծամետր բետոնե, 850 գծամետր՝ բազալտե եզրաքար, ինչպես նաեւ կվերատեղադրվի 1085 գծամետր հին եզրաքար:
Բացի այդ, ամբողջապես կփոխվեն հիմնանորոգվող 23 փողոցների եզրաքարերը`56 790 գծամետր:
Ինչպես հիմնանորոգման, այնպես էլ փողոցների ընթացիկ նորոգման ծրագրերն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: