ԱՄԵՆԱՔԻՉՆ ԵՆ ՔԱՅԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրող, բլոգեր Թոմ Վանդերբիլթը հրապարակել է «Ամերիկացիների քայլելու ճգնաժամը» շարքը, որտեղ պարզաբանում է, որ ամերիկացիները բոլոր այլ ազգերից քիչ են քայլում: Քայլաչափի միջոցով արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջինում ավստրալացիներն օրական կատարում են 9695 քայլ, ճապոնացիները` 7168, շվեյցարացիները` 9650, իսկ ամերիկացիները` ընդամենը 5117 քայլ: Մինչդեռ մեկ այլ ուսումնասիրության համաձայն` բրիտանացի երեխան օրական կատարում է 11 հազարից մինչեւ 13 հազար քայլ: «Ինչպես ֆիզիկական գործնեության բազմաթիվ տեսակներ, քայլելը նույնպես բխել է գոյության անհրաժեշտությունից»,- եզրակացնում է Վանդերբիլթը:




Լրահոս