Թբիլիսիի իշխանությունները չունեն տեղեկություներ Ուկրաինայի արևելքում պայքարող վրացիների մասին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիդ Սերգեյենկոն:
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ շրջապատման մեջ ընկած «Դոնբաս» գումարտակի կազմում երկու վրացի կա:
«Ինչպես ես, այնպես էլ Ուկրաինայում Վրաստանի դեսպանը, բնականաբար, հետաքրքրվում ենք Վրաստանի քաղաքացիների ճակատագրով: Մենք չենք ստացել որևէ հաստատող տեղեկատվություն վրացի մարտիկների մասին, իսկ ինչ վերաբերվում է այնտեղ բնակվող քաղաքացիներին, ապա միանշանակ խորհուրդ ենք տալիս խուսափել վտանգավոր գոտուց և լքել այդ վայրերը», – մեջբերում է նրա խոսքը Грузия-Online-ը:
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Միխաիլ Ուկլեբայի խոսքով, պաշտոնապես նման տեղեկատվություն դեսպանատունը չի ստացել: Ընդ որում, նա խոստովանել է, որ Ուկրաինայում մարտնչում են որոշակի թվով վրացիներ: