ԱՄՆ-ի սենատորները կոչ են անում նախագահ Բարաք Օբամային զենք ուղարկել Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան պայքարել «ռուսական ներխուժման» դեմ:
Միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է իմանա, որ «Վարձահատույց է լինելու ագրեսիայի համար»:
Սենատոր Ջոն Մակքեյնը նշել է, որ խոսքը ոչ թե «միջամտության», այլ «ներխուժման» մասին է:
CNN-ին տված հարցազրույցում սենատոր Մենդեսը, ով ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը, ասել է. «Մենք պետք է Ուկրաինային պաշտպանության այնպիսի միջոցներ տրամադրենք, որոնց շնորհիվ Պուտինը կվճարի հետագա ագրեսիայի դիմաց»:
«Խոսքն ապստամբ անջատողականների մասին է. դա ուղղակիորեն Ռուսաստանի ներխուժում է: Մենք դա պետք է հասկանանք», – հավելել է սենատորը:
Նրա խոսքով՝ Ուկրաինային զենք մատակարարելու հարցը «կարող է դրվել նախագահ Օբամայի սեղանին»:
Սենատոր Մակքեյնը CBS-ին տված հարցազրույցում ասել է, որ Վլադիմիր Պուտինը «ՊԱԿ-ի գնդապետ է, որն ուզում է վերականգնել ռուսական կայսրությունը». տեղեկացնում է BBC-ն: