Սեպտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 15-ի սահմաններում, ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Մոսկվայի կենտրոնում՝ Պետրովսկի բուլվարում, ցրիվ են տված մարդկային ոսկորներ: Մայրաքաղաքի ոստիկանությունը հաստատել է սարսափելի գտածոյի մասին տեղեկությունները:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձում են պարզել, թե ինչպես են բուլվարում հայտնվել մարդկային ոսկորները, և ում են դրանք պատկանում. տեղեկացնում է LifeNews հեռուստաալիքը:
Հունիսին, կրկին Մոսկվայի կենտրոնում, Տիտովի անցուղում, որը բաժանում է իրարից Գորկու զբոսայգին և Նեսկուչնի այգին, հողային աշխատանքներ կատարելիս բանվորները հայտնաբերել էին մարդկային ոսկորներ: Մասունքները թաղված էին մոտ 1 մետր խորության վրա: