Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ երկու բանաձև է ընդունվել: Դրանցից մեկը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, իսկ մյուսը ԵՄ-ի և Հայաստանոի ու Ադրբեջանի միջև ասոցացման մասին համաձայնագրերի իրականացմանը:”ԵՄ-ի եւ Հայաստանի, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ ասոցացման համաձայնագրերը պետք է իրենց լուման ներդնեն Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործում, որը խոչընդոտում է Եվրոպական հարևանության քաղաքականության լիարժեք զարգացմանը”,- նշված է Եվրախորհրդարանի կայքում:ԵԽ անդամների համոզմամբ` այդ բանաձևերը պետք է բարելավեն մարդու իրավունքների և ժողովրդավարական բարեփոխումների իրականացման մակարդակը` երկու երկրներում:Բանաձևերին կողմ է քվեարկել 520, դեմ 32, իսկ ձեռնպահ 24 պատգամավոր: Քննարկումները տեղի էին ունեցել երեկ:
Եվրախորհրդարանը երկու բանաձեվ է ընդունել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ