«Իսլամական պետությունը» Մեծ Բրիտանիայի չափ տարածք է վերահսկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը վերհսկում է Մեծ Բրիտանիայի չափ տարածք: Այս մասին, ИТАР-ТАСС –ի փոխանցմամբ, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Մեթյու Օլսենը:

Ելույթ ունենալով Բրուքինգս համալսարանում, նա խոստովանել է, որ ԻՊ-ն «իրեն դրսևորել է իբրև արդյունավետ մարտական ուժ»: Նրա տեղեկությոններով, ԻՊ-ում ներգրավված են ավելի քան 10 հազար գրոհայիններ, խմբավորումը վերահսկում է Մերձավոր Արևելքի՝ Տիգրիսի և Եփրատի ավազանի զգալի մասը, որն իր տարածքով համադրելի է Միացյալ Թագավորության չափսերի հետ»: Նավթի ապօրինի վաճառքի, մաքսանենգության և փրկագների հաշվին ԻՊ-ն օրական ստանում է մեկ մլն դոլարի հասնող եկամուտ, նշել է փորձագետը:




Լրահոս