Ստեփան Սաֆարյանը 200.000 դրամից ավել է ծախսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“200.000  դրամից  ավելի ծախսվել  է  բուկլետների   համար, դրանից այն կողմ   ուրիշ ծախս չունեմ”,-armlur.am –ի  հետ   զրույցում,  թե “Որքան գումար եք ծախսել քարոզարշավի  ընթացքում “հարցին  այսպես  արձագանքեց  “ժառանգության” ներկայացուցիչ, ԱԺ    պատգամավոր  Ստյոպա  Սաֆարյանը: Պատգամավորի պարզաբանմամբ “Նախընտրական  շտաբի տարածքը   հարազատ մարդկանցից մեկն է  տվել`  անհատույց օգտագործման համար, “իսկ  մնացածը  մեր թիմն  է ` կուսակցության   երիտասարդները,  համակիրները,   որոնք ևս ամեն ինչ անում են ոչ վճարովի սկզբունքներով,-հավաստիացնում  է  “ժառանգություն” խմբակցության անդամը:




Լրահոս