Դաղստանում ձերբակալության փորձն ավարտվել է սպանությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դաղստանում ռուսական հատուկ ծառայությունները փոխհրաձգության ժամանակ սպանել են զինված կասկածյալին, ով մեղադրվում էր սպանության մեջ:

Հակաահաբեկչական օպերացիայի իրականացման ժամանակ Մուրադ Հաջիևը շրջափակվել էր Կիչի-Համրի գյուղում գտնվող տան մեջ:

Կասկածյալը զինված դիմադրություն է ցուցաբերել և փոխհրաձգության ժամանակ սպանվել:

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, Հաջիևը կասկածվում էր 2013-ի մարտին դատավոր Ահմեդ Ռաջապովի սպանության մեջ:




Լրահոս