Ապրիլի 12-ին Իջեւանի մշակույթի տանը թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավորության թեկնածու Դավիթ Հակոբյանի նախընտրական հանդիպումը չի կայացել: Հանդիպմանը քիչ թվով մարդիկ են ներկայացել, հիմնականում` Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, կենսաթոշակառուներ: Դ. Հակոբյանը, ով նախընտրական բուկլետում իրեն համարում է «սþոՌՎփՌՍ վՈՓՌՌ», «հայկական Միրաբո», «ազգի տրիբուն», «հայկական Ժիրենովսկի» (բուկլետում այդպես է գրված եւ ոչ թե Ժիրինովսկի), մեզ ասաց, որ Իջեւանում «պռավալ չի եղել», որ իր շրջապատից «անհատականություններ» պիտի մասնակցեին այդ հանդիպմանը, սակայն չէին ներկայացել:
Տավուշ