![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/120932040189.jpg)
Սեպտեմբերի 7-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Մակու» ռեստորանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.07-ին, մարվել՝ 02.11-ին:
Քաղաքային զբոսայգում այրվել է 100 քմ բուսածածկ տարածք, ջերմահարվել՝ 5 դեկորատիվ ծառ:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի վերջնամասում այրվում է խնձորի այգի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.30-ին, մարվել` 12.54-ին:
Այրվել է մոտ 5000 քմ բուսածածկ տարածք և ջերմահարվել՝ 6 ծառ: