Հայաստանի իշխող ռեժիմը ոչ մի ձայն չունի: Այդ մասին այսօր` ապրիլի 20-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ: “Այն պաշտոնյաները, օլիգարխները, որոնք հլու-հնազանդ ծառայում են այս իշխանություններին, իրար հետ ուտում-խմում են, գնում են, տուն, դուռը փակում, եւ կնոջ հետ անիծում են այս իշխանություններին: Այն գյուղապետերը, տնօրենները, որոնք ընտրակեղծիքներ են անում, դուռը փակելուց հետո անիծում են Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Նրանք երբեք ձայն չեն ունեցել: Եթե ձայն ունենային, ինչու պիտի ընտրացուցակներում 700 հազար ձայն ավելացնեին”,-ասել է նա:Տեր-Պետրոսյանը նաեւ նշել է, թե ինչու են իրենք ուզում մտնել խորհրդարան: ,Նախ խորհրդարանում, հետո նախագահական ընտրություններում, մենք ցանկացած հնարավորություն օգտագործելու ենք այս չարիքից ազատվելու համար”,- ասել է նա:”Մեր ծրագրերը բոլորիդ հայտնի են, դրանք ընդգրկում են բոլոր ոլորտները: Մտնում ենք խորհրդարան, եթե Հայ ազգային կոնգրեսը մեծամասնություն է ստանում, հենց առաջին իսկ նիստում բարձրացնում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Եթե մեծամասնություն չենք ստանում, բայց մեր կողքին լինում են ուժեղ ընդդիմադիր խմբակցություններ, մենք նորից բարձրացնում ենք այդ հարցը: Եթե դա էլ չի լինում, նախագահական ընտրությունները հեռու չեն, մենք խորհրդարանը դարձնելու պլացդարմ, տրամպլին, որ հարցը լուծենք նախագահական ընտրություններին”,- նշել է Տեր-Պետրոսյանը եւ հավելել. “Կոնգրեսը ուժեղ էր այս չորս տարին, իսկ խմբակցություն ունենալով ուժը տասնապատկվելու է”:Իսկ խորհրդարանում Հայ ազգային կոնգրեսը մտադիր է կառուցողական օրենսդրական գործունեություն էլ ծավալել: “Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավորոթյունները, կառուցողական օրենսդրական գործունեություն ենք ծավալելու: Ցանկացած բարեփոխման մենք կողմ ենք լինելու, եթե այդ օրենքները նպաստելու են կարգուկանոնին, տնտեսության զարգացմանը, ժողովրդի բարգավաճմանը: Բայց եթե մեր առաջարկությունները չընդունվեն, մենք դեմ ենք քվեարկելու այդ օրենքներին: Մենք չենք մասնակցելու իշխանությունների հանցագործություններին”,-ընդգծել է ՀԱԿ առաջնորդը:Տեր-Պետրոսյանը նաեւ նշել է, թե “հիմա”-ն հենց մայիսի 6-ն է: “Ով ձայն տվեց Սերժ Սարգսյանին եւ նրա դաշնակից ՕԵԿ-ին, դառնում է երկրի կործանման միջոց: Մայիսի 6-ը Սարդարապատ է”,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Ով ձայն տվեց ՀՀԿ-ին եվ նրա դաշնակից ՕԵԿ-ին, դառնում է երկրի կործանման միջոց. ՀԱԿ ռաջներդ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ