Թիվ 4 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, 168 ժամ թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն այսօր երեկոյան Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մարդիկ վախեցած են ու ինքը, որպես պատգամավորի թեկնածու, ոչ միայն իրեն է ներկայացնում, այլեւ քարոզչության ընթացքում մարդկանց մեջ եղած վախը կոտրելու հայտարարություններ է անում: Նրա հետ են եղել նաեւ Արաբկիրի “Երկրապահ” կամավորականների միության անդամները: Ու երբ նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, նախկին ՕԵԿ-ական, այսօր ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, իմացել է, որ երկրապահները “ջիփ”-երով ուղեկցել են թեկնածուին, գործի է դրել հնագույն մասնագիտություններից մեկի հմտությունները: Դրանից հետո երկրապահների քայլի մասին իմացել է ղեկավարությունը, եւ ձեռնարկել օպերատիվ քայլեր: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Արաբկիր է ուղարկել իր վարորդ-օգնական ճուտին, որը շտապել է ուղղել ԵԿՄ-ի սխալները: Արդյունքում ԵԿՄ Արաբկիրի բախնում գիշերային նիստ է եղել: Մանրամասները` “Ժողովուրդ” օրաթերթի վաղվա համարում:
ԱՐԱԲԿԻՐԻ ԵՐԿՐԱՊԱՀՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ ՎԻՃԱԿ Է. ՊԱՏՃԱՌԸ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ