1-4-րդ դասարանի աշակերտները դասագրքերը ստացել են անվճար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն օգոստոսի 19-ից սկսել է 2014-2015 ուստարվա համար նախատեսված դասագրքերի բաշխում: Մինչև օգոստոսի 30-ը, ըստ նախօրոք կազմված ժամանակացույցի, բոլոր դպրոցներն ապահովվել են դասագրքերով:

Դպրոցներում 1-4-րդ  դասարանի բոլոր աշակերտները, «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն, դասագրքերը ստանում են անվճար: Բացառություն են կազմում միայն խորացված ռուսաց լեզվի ուսուցմամբ դպրոցների աշակերտների  ռուսաց լեզվի դասագրքերը:  ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը վերոնշյալ դասագրքերն այս տարի  անվճար է տրամադրել: Համաձայն ՀՀ ԿԳ նախարարության համապատասխան կարգադրության՝ 5-ից 9-րդ դասարանների  դասագրքերը  վճարովի են:

Վարձավճարների ցանկը տեղադրված է  ՀՀ ԿԳ նախարարության կայքում:




Լրահոս