Վարչական դատարանը մերժեց Երևանի լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցադիմումը: Զոլյանը դա համարում է իսկական նվեր, քանի որ, ինչպես ինքն է նշում, վարչապետն այլևս հնարավորություն չի ունենա չպատասխանել իր նամակին` թե գործը դատական վարույթում է ու չի ցանկանում միջամտել: Սուրեն Զոլյանը չի հետևելու Վարչական դատարանի խորհրդին և չի դիմելու Ընդհանուր իրավասության դատարան, այլ բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում: Հիշեցնենք` նա պահանջում էր չեղյալ հայտարարել իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին նախարար Արմեն Աշոտյանի հրամանը:
Վարչական դատարանը մերժեց Զոլյանի հայցադիմումը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ