Իրար են բախվել Նիսսան-ը ու ՎԱԶ 21213-ը. կա վիրավոր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` ապրիլի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 19:20-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու վրա իրա բախվել 50-ամյա Հայկ Գևորգյանի վարած ՎԱԶ 21213 մակնիշի 09 ՍԼ 010 պետհամարանիշի և Նիսսան մակնիշի 18D 02 ARM պետհամարանիշի մեքենաները: Վթարի հետևանքով ՎԱԶ-ի ուղևորը` վարորդ Հայկ Գևորգյանի 9-ամյա որդի Վարդան Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 3-րդ մանկական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Նիսսան-ը պատկանում է դիվանագիտական ներկայացուցչի, ըստ տեղեկությունների` ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը:
Նիսսան-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է, երբ տեսել է, որ դեպքի վայր են ժամանել ՃՈ աշխատակիցները: Քիչ հետո դեպքի վայր պետք է ժամանի Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, որից հետո կպարզվի Նիսսան-ի վարորդի ինքնությունը:
 Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:




Լրահոս