Դե Ռոսին՝ Իտալիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական La Gazzeta dello Sport-ը հրապարակել է Ա սերիայի ֆուտբոլիստների աշխատավարձերի տվյալները: Ամենից շատ ֆուտբոլիստների վրա գումարներ ծախսել է «Յուվենտուս»-ը՝ 118 մլն եվրո, երկրորդ տեղում այս ցուցանիշով «Ռոմա»-ն է՝ 98 մլն, եռյակը փակում է «Միլան»-ը՝ 94 մլն եվրո:

Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը շարունակում է մնալ «Ռոմա»-ի կիսապաշտպան Դանիել Դե Ռոսին (6.5 մլն եվրո տարեկան), 2-րդ տեղում է «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը (5.5մլն եվր), 3-րդում՝ «Յուվենտուս»-ի հարձակվող Կառլոս Տեվեսը (4.5 մլն եվրո):

Մարզիչներից ամենաբարձր վարձատրվողը «Նապոլի»-ի մարզիչ Ռաֆայել Բենիտեսն է (3.5 մլն եվրո տարեկան), 2-րդ տեղում Վալտեր Մացարին՝ «Ինտեր»-ից (3.3 մլն եվրո), 3-րդ տեղում` «Ռոմա»-ի մարզիչ Ռուդի Գարսիան (2.8 մլն եվրո):

.




Լրահոս