Բուսաբանական այգու տնօրինության համաձայնությամբ էտվում են ծառեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսoր  Panorama.am -ին ահազանգած բնապահպանները հայտնել են, որ բուսաբանական այգում առողջ բարդիներ են տապալվում գետնին: “Դրախտ”ռեստորանի կողմից երբեմնի զավթած հողատարածքում բարդիները մեկ առ մեկ հավասարվում են գետնին”,-այս մասին ասել են բնապահպանները
“Չիմանալով , թե ում դիմեմ, դիմում եմ Ձեզ, խնդրում եմ ահազանգե՛ք հնարավոր ուղիներով: Այժմ հենց այս պահին բուսաբանական այգու շքամուտքին կից ռեստորանի աշխատակիցները բռնկվել են բուռն գործողության, բերելով իրենց ծանր տեխնիկան և դրուժբա սղոցով երբեմնի կանաչ, թռչունների բներով հարուստ բարդիները հատում, տապալում, հավասարացնում են գետնին”, -նշել  է Panorama.am -ին ահազանգած բնապահպաններից Մարիամ Սուխուդյանը:Քիչ առաջ Ֆեյսբուքյան իր էջում , Աժ պատգամավոր “Ժառանգության” ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը  հանդես եկավ հայտարարությամբ:Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.” Իմ նախընտրական շտաբի անդամների հետ գնացինք Բուսաբանական այգի` Դրախտ ռեստորանի տարածք: Հասանք այն պահին, երբ 3 տղամադ, ինչպես պարզաբանեցին` էտում էին ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող 2 ծառ, այդ թվում` 1 բարդի: Բարդենին էտել էին մինչեւ մեր գնալը, իսկ մյուսինը` ավարտվում էր: Երկուսն էլ “էտված” էին այնպես, ինչպես հաճախ տեսնում ենք Երեւանում. ծառի բնի` մոտ 4 մետրանոց հատվածից վերեւ գտնվող հատվածները: Ծառ կտրողները հայտնեցին, որ Բուսաբանական այգու տնօրինության համաձայնությամբ են էտվում ծառերը,-նշել է Ստեփան Սաֆարյանը”: 




Լրահոս