«Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանին, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Սպորտինգ»-ում, իր՝ լիսաբոնյան ակումբ վերադառնալը կարիերայի հետընթաց չի համարում:
«Ես չեմ կարծում, որ «Սպորտինգ» վերադառնալը մեկ քայլ հետ էր: Ես այլ տարբերակներ ևս ունեի, բայց որոշեցի հենց այդ ակումբում խաղալ: Դա եղավ իմ ընտրությունը», – նշել է Նանին:
Հիշեցնենք, որ Նանին 2013թ. սեպտեմբերին 5-ամյա պայմանագիր էր ստորագրել անգլիական ակումբի հետ, բայց 1 տարուց քիչ ժամանակ անց նա վերադարձավ իր հին ակումբ: