ՃՈ-ն նոր սարքերի միջոցով տեղում կստուգի վարորդի խմածությունը. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խաշի սեզոնի մեկնարկին ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերել նոր սարքեր, որոնք հնարավորություն կտան վարորդի խմածությունը ստուգել տեղում: Մինչ այս, խմածությունը ստուգում էին վարորդին մոտակա հիվանդանոց բերելով: ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սարքերն արդեն իսկ գտնվում են կիրառության մեջ: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ սարքերը ազգային չափագիտական ինստիտուտի կողմից ստուգաչափվել են, տրվել են համապատասխան վկայականներ: Սարքը գործում է դրա մեջ փչելու միջոցով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս