«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան վստահություն է հայտնել, որ «Յուվենտուս»-ը մնում է Իտալիայի Ա սերիայի ֆավորիտը: Ամռանը Թուրինի ակումբը լքեց գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն, ով գլխավորեց Իտալիայի հավաքականը, իսկ «Ծեր սինյորա»-ի ղեկավար դարձավ Մասիմիլիանո Ալեգրին:
«Յուվենտուս»-ը հաղթել է վերջին երեք առաջնություններում, չի վաճառել ֆուտբոլիստների, բայց գնել է, օրինակ, Մորատան կամ Էվրան: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ «Յուվենտուս»-ը ֆավորիտ է համարվում: Սակայն մենք կանենք այն, ինչ կարող ենք: Սակայն Իտալիայի առաջնությունում միայն սա և «Ռոմա»-ն չեն խաղում. «Նապոլի»-ն շատ արժանի մրցակից է», – նշել է նա: