Ինչպես են քաղաքացիներն իրազեկվելու տուգանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ճանապարհային երթևեկության օրինախախտումների վերաբերյալ կարգի փոփոխմանը:

Պատգամավորը նշեց, որ 2 ամիս առաջ հասարակության շրջանում մեծ աղմուկ էր բարձրացել` կապված դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացում քաղաքացիների հաշիվների ամբողջական արգելափակման հետ: Եվ շատ հաճախ քաղաքացիները պարզապես տեղյակ չէին լինում այն տուգանքների մասին, որոնք կայացվել են իրենց նկատմամբ:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքացիներին տուգանքների մասին իրազեկելու այն միջոցները, որոնք կան օրենսգրքում, չեն համապատասխանում քաղաքացիների շահերի իրական ապահովման սկզբունքին:

Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է, որ քաղաքացին համարվում է իրազեկված, եթե անձամբ նրան է փոխանցվում տուգանքի մասին որոշումը, երբ քաղաքացին անձամբ ստորագրում է ծանուցման անդորրագիրը կամ ստորագրում է, որ հրաժարվում է ստորագրել անդորրագիրը: Նախատեսվում է քաղաքացուն հնարավորություն տալ ընտրելու իրազեկման այն ձևը, որը նա նախընտրում է՝ բջջային հաղորդագրություն, էլեկտրոնային փոստ, հաշվառման հասցեով և այլն:




Լրահոս