Դևիդ Քեմերոնի նստավայրի վրա հայտնվել է Շոտլանդիայի դրոշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի լոնդոնյան նստավայրի վրա երեկվանից ծածանվում է Շոտլանդիայի դրոշը: Այս քայլը կոչված է աջակցելու Մեծ Բրիտանիայի միասնության գաղափարին:

Ինչպես տեղեկացրել է բրիտանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, դրոշը կծածանվի մինչև Շոտլանդիայում անկախության հանրաքվեի անցկացումը, որը նախատեսվում է սեպտեմբերի 18-ին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Շոտլանդական դրոշին կապույտ ֆոնի վրա պատկերված է Էնդրյուի խաչը: Սուրբ Էնդրյուն համարվում է Շոտլանդիայի հովանավորը:

Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու կողմնակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է դրա հակառակորդների թվին՝ կազմելով ընտրողների 51%-ը՝ 49%-ի դիմաց: Այդ մասին են վկայում YouGov հասարակական կարծիքի ծառայության կողմից անցած հանգստյան օրերին հրապարակված հարցման արդյունքները:

Այսօր Շոտլանդիա կմեկնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ բնակչությանն անկախացմանը դեպ քվեարկելու քարոզչություն իրականացնելու համար:




Լրահոս