“Չի” տեղեկություններով, Գեղարքունիքի մարզում, նախընտրական ֆոնի վրա զարգացող ինտրիգները նոր թափ են ստանում: Բանն այն է, որ ՀՀԿ-ական նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանի` Ռուդոյի, ու վերջինիս թիմակից, նախկին ՀՀԿ-ական կարկառուն պատգամավոր Ալիկ Պետրոսյանի` “Լոբի Ալիկի”ճանապարհները խաչվել են, քանի որ նրանցից ամեն մեկը ընտրական գործընթացների մեջ իր դերակատարությունն է ստանձնել յուրովի: Եվ եթե ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը մարզի որոշ ընտրատարածքներում “պադերժկա” է անելու հարազատ կուսակցությանն ու ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, ապա որոշ դեպքերում էլ, օրինակ` թիվ 23 ընտրատարածքում, նա սատար է կանգնելու իր մտերիմ ընկեր, ԲՀԿ-ական էդուարղ Սահակյանին, ում հետ բավականին երկար ճանապարհ է անցել: Իսկ ահա ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանն էլ` “Լոբի Ալիկը”, ում լավ աշխատելու դեպքում ՀՀԿ-ն մարզում պաշտոն է խոստացել, այս օրերին ամբողջ հոգով լծվել է ՕԵԿ-ի համար ձայներ բերելու գործին, ինչը նրան կարծես թե ամենևին չի հաջողվում: “ՉԻ” հասած տեղեկությունների համաձայն, “Լոբի Ալիկը” երեկ Ծովազյուղ և Նորադուս համայնքներում լուրջ դիմադրության է հանդիպել ընտրողների կողմից, որոնց նա փորձել է համոզել իրենց ձայնը տալ ՕԵԿ-ին և ուրիշ ոչ մեկին: Տեղի բնակիչներից շատերը մի լավ տեղն են դրել ՀՀԿ-ական կրծքանշանով ՕԵԿ-ական “լիազորին”` ասելով. “Ծոծրակներդ կտեսնեք, ձայն չեք տեսնի, էդ էր մնացել գնանք Արթուր Բաղդասարյան ընտրենք: Մինչև էսօր ավանդների ենք սպասում”…
Չորրորդ ինքնիշխանություն.Ծոծրակներդ կտեսնեք, ձայն չեք տեսնի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ