1 տարի անց կանցկացնեմ վերջին մենամարտս. Մեյվեզեր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը հայտարարել է, որ Մարկոս Մայդանայի հետ ռևանշ-մենամարտից հետո մտադիր է անցկացնել ևս 2 մենամարտ, ապա` ավարտել կարիերան:

Հիշեցնենք, որ Մեյվեզեր-Մայդանա մենամարտը կկայանա սեպտեմբերի 13-ին Լաս-Վեգասում: Բռնցքամարտիկների առաջին մենամարտում հաղթանակ էր տոնել Մեյվեզեր-կրտսերը:

«Ինձ մնացել է անցկացնել ևս 2 մենամարտ: Դրանցից հետո մտադիր եմ զարգացնել Mayweather Promotions ապրանքանիշը: Այո, կարիերան ավարտելը դեռևս իմ ծրագրերում է: Ներկա պահին ամբողջ ուշադրությունս ուղղված է Մայդանայի դեմ մենամարտին:

Հաջորդ մենամարտը կանցկացնեմ մայիսին, իսկ հետո՝ սեպտեմբերին: Մեկ տարի անց կանցկացվի վերջին մենամարտս»,-Մեյվեզերի խոսքերն է մեջբերում BoxingScene-ն:




Լրահոս