Արկադի Ղուկասյանի գրասենյակի արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր մի տեղեկություն, համաձայն որի`«Արմենիա» բժշկական կենտրոնում մասնաբաժին է գնել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Արկադի Ղուկասյանի գրասենյակը երեկ կտրականապես հերքել է այդ լուրը: Մեզ ուղարկված հերքման մեջ մատնանշվում է նաեւ, որ «Ժամանակ» օրաթերթի նույն օրվա մեկ այլ հրապարակման մեջ տեղ գտած եւ Արկադի Ղուկասյանի` ՀՀ ու ԼՂՀ նախագահների հետ ունեցած քննարկումների օրակարգին վերաբերող տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը:

«Հրապարակումը ամբողջությամբ աղավաղում եւ աղճատում է հայկական երկու հանրապետությունների ղեկավարների հետ ԼՂՀ երկրորդ նախագահի ունեցած քննարումների էությունը», – ասված է Արկադի Ղուկասյանի գրասենյակի արձագանքի մեջ:




Լրահոս