Նետվել է Կիեվյան կամրջից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր, ապրիլի 25-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտավորապես 2 ժամ առաջ Կիևյան կամրջից մի աղջիկ իրեն ցած է նետել։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը։ Պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ 17-ամյա ազգությամբ եզդի Ա. Մհոյանն էր։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Թե ինչն է եղել 17-ամյա աղջկա կողմից կատարված նման քայլի պատճառը, դա պետք է պարզի քննությունը։
Այս պահին արդեն դեպքի վայր է ժամանել դիակ տեղափոխող բրիգադը, որը դատաբժշկի զննումից հետո դին տեղափոխելու է դիահերձարան։




Լրահոս